Շատերի համար հանգստի ամենաարդյունավետ տեսակը լողափին հանգստանալն է: Բայց շատ հաճախ այն կարող է առողջության համար լինել վտանգավոր:

                                  

Արևի ճառագայթները, տաք ավազն ու ջուրը իրականում կարող են դառնալ մի շարք խնդիրների պատճառ, եթե դրանցից, այսպես ասած, ճիշտ չօգտվեք: Aroxj.am-ը ներկայացնում է այդ 5 վտանգները և դրանցից խուսափելու միջոցները:


Վտանգ 1 — թաց լողազգեստ 


Հաճելի է նստել ստվերում և հիանալ ծովի տեսարանով: Միայն թե չարժե այդ ընթացքում լինել թաց լողազգեստով: Հիմնականում կականց մոտ նոր կլիման և այդ վտանգավոր խոնավությունը կարող են դառնալ հաճախամիզության պատճառ: Կարևոր է հիշել, որ խոնավ  կլիմայական գոտիներում լողազգեստը կարող է շատ ուշ չորանալ: Որպեսզի զերծ մնաք այդ ամենից, ձեզ հետ ունեցեք երկրորդ լողազգեստ կամ չոր  ներքնաշորեր:

 

Կանխարգելիչ միջոցներ


Օգտակար է հանգստի ընթացքում հաճախ  խմել հանքային ջուր:  Եթե հակված եք հաճախամիզության, ապա հանգստի մեկնելուց 5-10 օր առաջ խմեք  թեյեր:


Վտանգ 2 – ծովային սողուններ


Մորայները նման են մեծ օձերի, սակայն չեն խայթում: Նրանց ատամները թույն են պարունակում, սակայն դրանք կարողանում են թեքել դեպի ներս:


Հյուրանոցների տարածքում  դժվար թե հանդիպեք ակուլաների, չնայած եթե անգամ լինեն, կլինեն ոչ այնքան մեծ չափերի և  ոչ այնքան ագրեսիվ: Դրանք հիմնականում հայտնվում են գիշերը:


Ավելի վտանգավոր են փոքր սողունները, որոնք սիրում են ցերեկային ժամերին լինել տաք քարերի, ավազների մոտ: Նրանց պոչից արձակած հարվածը հիվանդությունների պատճառ կարող է դառնալ. հիմնականում թունավոր փուշ են արձակում: Կարևորը այդ սողուններին չվախեցնելն է:


Կանխարգելիչ միջոցներ


Ցանկալի է լողալ այն հատվածներում, որտեղ, շատերի կարծիքով, ավելի անվտանգ է: Լողացեք ջրային ակնոցներով:Դրանք թույլ են տալիս ավելի շուտ նկատել այդ զզվելի արարածներին: Ձեռք մի տվեք ոչ մի կենդանու, որքան էլ դրանք ձեզ անվտանգ թվան:   Ձեզ հետ ունեցեք հակաթույներին փոխաինող դեղամիջոցներ: Դրանք կօգնեն ազատվել ուռածությունից և ցավից, եթե խայթոցն անխուսափելի է եղել:



Շարունակությունը` այստեղ: