Aroxj.am-ը գրում է.

 

Այժմ կոսմետիկա արտադրող ընկերություններն արտադրում են կոսմետիկա հատուկ հղի կանանց համար:Արտադրանքը ստեղծելիս հաշվի են առնում կնոջ մոտ հորմոնալ փոփոխությունները, մազերի և մաշկի վրա դրանց ազդեցությունը: Կոսմետիկայի այս տեսականին փորձարկվել է մաշկաբանների կողմից: Իրականում ինչ և ինչպես օգտագործել, կոսմետիկայի որ տեսակն է առավել անվտանգ հղիների համար, Aroxj.am-ի հետ կիսվել է գինեկոլոգ Տաթևիկ Ղորախչյանը:


Մասնագետը նշում է, որ հղիության ընթացքում օգտագործվող կոսմետիկան պետք է ընտրել շատ ուշադիր, օգտագործել հազվադեպ: Կիրառության դեպքում գոնե ընտրել ավելի բնական միջոցներ. «Խորհուրդ չեմ տա քիմիական բաղադրությամբ, ինչպես նաև վիտամիններ պարունակող կրեմներ, շրթներկ, մազի ներկ: Նախապատվությունը պետք է տալ բնական կոսմետիկային, քանի որ որքանով տեղյակ ենք դեկորատիվ կոսմետիկան որակապես հեռու է մեր պահանջներից»:

 

Շարունակությունը` այստեղ: