Ամռան տապին պաղպաղակն իսկական փրկություն է. այն մեզ զովացնում է, թեև դա բավականին թանկ է նստում մեզ վրա:) Հայտնի փաստ է, որ պաղպաղակը շատ կալորիականություն ունի և չի զլանում ավելացներ մեր քաշը:) Իր համի համար պաղպաղակը մեծապես «պարտական» է ճարպին, որով պատրաստվում է:

 

 

Ամառային օրերի մեր մտերիմ «ընկերը» լայն տարածում ունի ամբողջ աշխարհում և ունի ավելի քան 4000 տարվա պատմություն:  Առաջին անգամ պաղպաղակ պատրաստվել է Հին Չինաստանում, որտեղ մարդիկ խառնում էին նարնջի կտորները հյութալի մրգերի հետ, դրանց ավելացնում սառույց և զովանում՝ հաճուք ստանալով:  

Այսօր արդեն պաղպաղակի պատրաստման հազար ու մի եղանակ կա և այն բավականին հեռացել է իր նախատիպից: Ամբողջ ախարհում ամենամեծ պահանջարկն ունի վանիլային, ապա շոկոլադե և մրգային պաղպաղակը: Տարբեր երկրներում պաղպաղակ պատրաստելու տարբեր եղանակներ կան.  ասում են՝  ամենահամեղ ու ամենալայն տեսականին կարելի է գտնել Վենեսուելայում, այնպես որ, պաղպաղակասերները ևս մեկ խթան ունեն Վենեսուելայում լինել փափագելու համար:) Իսկ ահա Լոնդոնում կարելի է համտեսել պաղպաղակ, որը պատրաստվում է կրծքի կաթով, վանիլով և կիտրոնով: Պաղպաղակ արտադրող «Jeni’s Splendid Ice Creams» ամերիկյան ընկերությունն էլ ստեղծել է պաղպաղակի մի տեսակ, որն օգնում է հաղթահարել գրիպը: Իհարկե, հայաստաբանակներիս համար այս պաղպաղակը դեռ անհասանելի է:

 

 

Իրականում պաղպաղակն օգտակար է, եթե պատրաստված է բնական հումքից, թեև մեր օրերում, հատկապես Հայաստանում, դժվար է պատկերացրել, թե պաղպաղակը բնական հումքից է պատրաստվում, այդ իսկ պատճառով առավել օգտակար է տանը պատրաստված պաղպաղակ ուտել: Մասնագետները սա խորհուրդ են տալիս հատկապես նրանց, ովքեր փոքր երեխա ունեն, քանի որ անորակ պաղպաղակը կարող է թունավորումների և առողջական այլ խնդիրների պատճառ դառնալ:

Մեր սիրելի աղանդերն ունի իր թե՛ դրական, թե՛ բացասական ազդեցությունը. այստեղ լուրջ դերակատարում ունի նաև մեր օրգանիզմի առանձնահատկությունը:

 

 

Պաղպաղակը կոփում է մեր կոկորդը, հանում հոգնածությունը, անգամ, երջանկություն պարգևում:) Իսկական պաղպաղակն օժտված է հակասթրեսային և հականևրոզային հատկությամբ, հանգստացնում է նյարդային համակարգը և պարգևում հաճելի զգացողություն, որից զուրկ է բուսական յուղերով պատրաստված պաղպաղակը:  Այն նաև էներգիայի մեծ աղբյուր է: Մասնագետները խորհուրդ են տալիս ուտել հատկապես բալից պատրաստված պաղպաղակը, քանի որ դա ամենաօգտակար տեսակն է:

Պաղպաղակը, սակայն, միայն դրական հատկություներով չէ, որ օժտված է. դրա 100 գրամը պարունակում է 100-300 կիլոկալորիա: Վտանգավոր են հատկապես  ժելատինով, կայունացուցիչներով, ներկանյութերով և տարբեր համային հավելումներով պաղպաղակները, որոնք պաղպաղակին տալիս են անմոռանալի համար, իսկ օրգանիզմի վրա ունենում են բացասական ներգործություն: 


Պաղպաղակասեր Ամալյա Հովհաննիսյան