Սամանտա Քրիստոֆորետին ավարտում Է նախապատրաստությունը «Սոյուզ» տիեզերանավով Միջազգային տիզերակայան թռչելուց առաջ: Մեկնարկը նախատեսված Է նոյեմբերին: Ժամանակի մեծ մասը նա անցկացնում Է Զվյոզդնի ավանում:

 

Իտալուհի առաջին աստղանավորդը հազվադեպ է լինում հայրենիքում և այժմ հատուկ եկել է, որպեսզի Իտալիայի տիեզերական գործակալությունում ներկայացնի իր առաքելությունը, որը խորհրդանշական կերպով անվանված է «Ֆուտուրա» կամ «Ապագա»:

 

Կես տարի Միջազգային տիեզերակայանում Քրիստոֆորետին կկատարի 40-ից ավելի բժշկական գիտափորձեր և մտադիր է իր փորձերը նվիրել առողջ սննդի տեսության հետազոտմանը: Նա տիզերանավով տեղ կհասցնի առաջին սուրճ-մեքենան՝ իսկական իտալական թունդ «ռիստրետո» պատրաստելու համար: 20 կիլոգրամ քաշով ապարատն իտալական «նոու-հաու»-ով հատուկ պատրաստվել Է անկշռության պայմանների համար: