երմանացի գիտնականները ստեղծել են ինքնաթիռի նախատիպ, որը կարող Է վայրԷջք կատարել եւ թռչել օդաչուի մտավոր ջանքերի միջոցով: Գյուտն ստացել Է Brainfight («Ուղեղաթիռ») անվանումը:

 

Բեռլինի եւ Մյունխենի տեխնիկական համալսարանների այդ մշակումը, որը ֆինանսավորվում Է Եվրամիության կողմից, իրենից ներկայացնում Է մի սարք, որն Էլեկտրոդներով միացվում Է օդաչուի գլխին: Փորձարկումներին մասնակցել Է յոթ մարդ, ընդ որում նրանցից մեկն ինքնաթիռի կառավարման փորձ բնավ չի ունեցել: Գիտափորձի բոլոր մասնակիցները հաջողությամբ կարողացել են վիրտուալ կերպով օդ բարձրացնել ավիացիոն մարզասարքը, իսկ այնուհետեւ իջեցնել այն, ընդ որում «օդաչուներից» ոմանք դա արել են ցածր տեսանելիության պայմաններում:

 

Գիտնականների խնդիր են դրել ստեղծել վերահսկողության այնպիսի համակարգ, որը հատուկ պատրաստություն չունեցող սովորական մարդուն թույլ տա կառավարել ինքնաթիռը: Առայժմ հայտնի չԷ, թե մշակողների խումբն իր գյուտը երբ կներկայացնի լայն հանրությանը: