2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակից թիմերը սկսել են իրենց պահանջները ներկայացնել մրցաշարի կազմակերպչական կոմիտեին:

 

Ինչպես տեղեկացնում են բրազիլիական հանդեսները, ֆրանսիացիները, մասնավորապես, ցանկացել են, որպեսզի հյուրանոցի իրենց սենյակներում անպայման լինեն հեղուկ օճառներ, քանի որ իրենք սովոր չեն պինդ օճառ օգտագործել:

 

Ճապոնացիները պահանջել են, որ հյուրանոցի իրենց բոլոր սենյակները ապահոված լինեն ջակուզիներով, իսկ Հարավային Կորեայի հավաքականի գլխավոր մարզիչ Հո Մեն Բոնը ցանկացել է, որ այն ֆուտբոլային խաղադաշտի շուրջ, որտեղ մարզվելու են իր ֆուտբոլիստները, Էկրանաձեւ պատ կառուցվի` թիմի մարզումները գաղտնի պահելու նպատակով: