Tert.am-ը գրում է.

 

Աշխարհահռչակ երգչուհի Շերը (իրական անունը՝ Շերիլին Սարգիսեան) Հայոց ցեղասպանությունը համեմատել է Ամերիկայում բնիկների սպանությունների հետ։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում՝ արձագանքելով մեկ այլ օգտատիրոջ հաղորդագրությանը։

 

Շերը, մասնավորապես, գրել է. «Իսկապես ցեղասպանություն է տեղի ունեցել: Թուրքերը ժխտում են, բայց դա տեղի է ունեցել: Ինչպես մենք ենք (նկատի ունենալով ամերիկացիներին- Tert.am) սպանել բնիկ ամերիկացիներին, այնպես էլ թուրքերն են սպանել հայերին»։