Esem.am-ը գրում է.



Ցանկալի փեսացուներին ու հարսնացուներին ընտրելու գործն այնքան էլ հեշտ չէ, քանի որ վերջերս շոուբիզնեսցիների բախտը բացվել է:) Թե՛ աղջիկները, թե՛ տղաները մեկը մյուսի հետևից ամուսնանում են:) Սա նշանակում է, որ դու էլ պետք է շտապես, այլապես այսօրվա ցանկալի փեսացուները վաղը միայն երազանք կլինեն:) 



Մեկնաբանությունների բաժնում կարող ես գրել, թե ըստ քեզ, ո՞վ է ամենացանկալի հայ փեսացուն:) Ի դեպ, անպայման չէ, որ ընտրություն անես ներկայացված ցանկից, կարող ես գրել քո տարբերակը, որը  հաշվի կառնենք հաջորդ ցանկը կազմելիս:



Հենրիխ Մխիթարյան



Վերջին տարիների ֆուտբոլոսեր հայ աղջիկների թիվն ավելանում է, ինչին նպաստում են նաև հմայիչ ֆուտբոլիստները: Այժմ շատ մեծ է հակառակ սեռի ուշադրությունը Հենրիխ Մխիթարյանի հանդեպ: Հայաստանի դրոշը բարձր պահած ֆուտբոլիստի անձնական կյանքը բուռն քննորկվում է, սակայն նա ասում է, որ դեռ չի հանդիխպել իր միակին:

 

 

 

 

Հայկ Չոմոյան


Երիտասարդ դերասան Հայկ Չոմոյանը հեռուստաէկրաններին եղել է տարբեր նախագծերի շրջայնակներում, սակայն Ֆրիկի կերպարը «Հարազատ թշնամի» սերիալում նրան դարձրեց շատ աղջիկների ամենասիրելին: «Պաշտոնական տվյալներով» Հայկի սիրտն ազատ է:)


 

 

 

Սպարակ Պատվականյան



Սպարտակի բախտը բերել է. նա շատ արագ գրավեց հայ աղջիկների սրտերը: Որոշ ժամանակ առաջ էլեկտրոնային լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, թե նա և Լիկա Սալմանյանը միասին են, քանի որ իրենց ֆեյսբուքյան էջում տեղադրել էին մտերմիկ լուսանկարներ, սակայն շտապենք  տեղեկացնել, որ իրականում նման բան չկա: Սպարտակի երկրպագուները կարող են «գործի» անցնել :)

 

 

 

 

Չարենց


 «Վիտամինցի» Չարենցը դեռ չի պատրաստվում հետևել գործընկերների օրինակին և ամուսնանալ: Համենայն դեպս, ESem.am-ի հետ զրույցում նա ասել է, որ ընկերուհի չունի, եթե ունենար, կասեր, թաքցնելու ոչինչ չունի: Այնպես որ, պոտենցիալ հարսնացուները դեռ ժամանակ ունեն հարթելու իրենց ճանապարհը դեպի Չարենցի սիրտը:)

 

 

 

 

Արման Նշանյան



Դերասան, օպերային երգիչ Արման Նշանյանի ամուսնալուծության մասին լուրը շատ աղջիկների սրտերը կոտրեց, սակայն դա շատ արագ էլ մոռացվեց: Արմանի դեպքում դժվար է ասել, որ  նրա համար խելագարվում են դեռահաս աղջիկները, ինչն օրինաչափ է: Այս երգչի սրտի տիրուհին դառնալ հավակնում են առավել հասուն աղջիկները:)

 

 

 


ESem.am