Աղը կենսական նշանակություն ունի մեր օրգանիզմի համար: Աղի բաղադրության մեջ մտնում է մի քանի նյութ, որը մեր ստամոքսահյութի մի մասն է: Նրանք, ովքեր ապրում եմ սառնաշունչ կամ մեղմ կլիմայով շրջաններում, պետք է ամեն օր օգտագործեն 10 գրամ աղ: Նրանք, ովքեր ապրում են ավելի տաք շրջաններում օրը` 25 գրամ: Եթե օրգանիզմում աղի պակաս կա, օրգանիզմը ինքնուրույն սկսում է անհրաժեշտ նյութերը վերցնել մկանային հյուսվածքներից և ոսկորից, ինչի արդյունքում մկանային հյուսվածքներն ու ոսկորը քայքայման են ենթարկվում: Աղի պակասը կարող է հանգեցնել աղեստամոքսային տրակտի, սրտանոթային համակարգի խախտման` ընկճախտի և հոգեբանական հիվանդությունների:


Աղի վնասների մասին


Առանց աղի դիետա չէր լինի, եթե մարդիկ չչարաշահեին աղի գործածումը սննդի մեջ: Հաճախ մարդիկ աղի գործածումը սննդում հասցնում են օրը 40 գրամի: Դրա արդյունքում առաջանում եմ մի շարք խնդիրներ. Աղի չարաշահումը խախտում է նյութափոխանակությունը, արյունատար անոթներում բարձրանում է ճնշումը: Հենց այս խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է առանց աղի դիետան:


Այս դիետան բնավ չի նախատեսում, որ դուք ամբողջությամբ պետք է ձեզ զրկեք օրգանիզմին այդքան անհրաժեշտ նյութից: Այս դիետան միայն սահմանափակում է դրա գործածումը սննդակարգում. ավելորդ քաշը «մաշվում է», ինքնազգացողությունը` լավանում:


Այս դիետան աչքի է ընկնում մթերքների գործածման բազմազանությամբ: Իհարկե, կան որոշ մթերքներ, որոնք չեք կարող ուտել: Գլխավորը, որ պահեք այն սկզբունքները, որոնք հատուկ են առանց աղի դիետային:


Չի կարելի է աղ ավելացնել ճաշի կամ որևէ այլ սննդի պատրաստման ընթացքում: Քիչ աղ ավելացրեք, երբ այն արդեն պատրաստ է:


Պետք է ուտել քիչ չափաբաժիններով, օրը` 5-6 անգամ մինչև 19:00-ն:


Չի բացառվում, որ դիետան սկսելիս ձեզ թվա, որ ուտելիքը համեղ չէ և կարծես պլաստիկե ինչ-որ բան ուտեք:

Իրավիճակը կարող եք շտկել ձեր ճաշի մեջ ավելացնելով` սոխ, սխտոր տարբեր տեսակի կանաչեղեն: Շուտով կզգաք, որ ուտելիքը անհամ չէ ու շատ յուրահատուկ է:


Առանց աղի դիետան նվազագույնը 4 օր պետք է պահել, առավելագույնը` 15:


Թյուլատրելի սնունդ


Պետք է ուտել տարեկանի ու գարու հացը /մեկ օրվա/:


Եփած և անյուղ մսի տեսակներ ու ձուկ: Ցանկացած բանջարեղեն ու միրգ, բացի բանանից և խաղողից: Անյուղ կաթ ու ցանկացած հյութ` բացի գազավորված հյութերից. թեյ, սուրճ, կոմպոտ` քիչ շաքարավազով:


Անթյուլատրելի մթերքներ


Յուղոտ, տապակած, կծու և ծխեցված սնունդ:


Մարինացված ու աղեցված մթերքներ, մսային ու ձկնային բուլյոններ:


Չի թյուլատրվում յուղոտ մսատեսակներ` խոզի և ոչխարի միս:


Դիետայի ընթացքում չպետք է ուտել` չիպսեր ու ընկուզեղեն


Խմորեղենն ու երշիկ


Այսինքն չի կարելի գործածել սննդակարգում բոլոր այն մթերքները, որոնք պարունակում եմ մեծ քանակությամբ աղ:
4 օրյա առանց աղի դիետա


Այդ 4 օրերի ընթացքում հարկավոր է հրաժարվել շաքարավազից, աղից և կարագից:


1 օր. եփած կարտոֆիլ` պյուրե: Չգազավորված ցանկացած հյութ, թեյ, սուրճ որքան ցանկանում եք:


2 օր. խաշված բրինձ և հնդկաձավար /գրեչկա/ Չգազավորված ցանկացած հյութ, թեյ, սուրճ որքան ցանկանում եք:


3 օր. խաշված հավի միս. Չգազավորված ցանկացած հյութ, թեյ, սուրճ որքան ցանկանում եք:


4 օր. Այս օրը կարող եք կրկնել առաջին օրվա նույն սննդակարգը, բայց եթե ցանկանում եք հաջորդ իսկ օրը տեսնել արդյունքը, ապա պետք է խաշված կարտոֆիլը օգտագործեք սահմանափակ քանակով:


15 օրյա դիետա


Առաջին 3 օրերին. Խաշված հավի միս, ցանկալի է հավի կրծքամիս առավելագույնը 500 գրամ: Հյութերը որքան ցանկանաք, սակայն առանց շաքարավազի


Երկրորդ 3 օրերին. Ձկնեղեն, սակայն ցածր յուղային բաղադրությամբ ոչ ավել քան 500 գրամ: Հյութերը որքան ցանկանաք, սակայն առանց շաքարավազի


Երրորդ 3 օրերին. Ցանկացած շիլա, որը պատրաստվում է ջրով, ոչ ավելի քան 500 գրամ: Հյութերը որքան ցանկանաք, սակայն առանց շաքարավազի


Չորրոդ 3 օրերին. Ցանկացած բանջարեղեն, բացի կարտոֆիլից, խաշված կամ եփված' մինչև 2 կիլոգրամ: Հյութերը որքան ցանկանաք, սակայն առանց շաքարավազի


Հինգերորդ 3 օրերին. Ցանկացած միրգ, բացի բանանից` մինչև 2 կիլոգրամ: Հյութերը որքան ցանկանաք, սակայն առանց շաքարավազի


Ցանկալի չէ առանց աղի դիետան իրագործել, եթե չափազանց շոգ շրջանում եք, եթե կատարում եք ծանր ֆիզիկական աշխատանք: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և շոգը նպաստում են օրգանիզմից աղի արտաթափանցմանը քրտինքի միջոցով, սակայն այն օրգանիզմին հարկավոր է: Հենց այս պատճառով էլ առանց աղի դիետան հակացուցված է մարզիկների համար:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ


Եթե առանց աղի դիետա պահելիս ձեզ մոտ առաջանում են գլխացավեր, սրտխառնոց և ընդհանուր թուլություն հարկավոր է աղը վերադարձնել սննդակարգ: