Բելֆաստի թագավորական համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ առավոտյան սեքսը փոխարինում է մարմնամարզությանը և դեռ մի բան էլ ավելի: Սեքսի ժամանակ, բացի հիմնական մկաններից, կոփվում են նաև ձեռքերի, կրծքավանդակի, կոնքի և հետույքի մկանները, լավանում է արյան շրջանառությունը, շնչառությունը: Բացի այդ, այն հրաշալի միջոց է սիրտ-անոթային հիվանդությունները, միգրենը, արթրիտը կանխելու համար: Նաև հայտնի է, որ ամեն մի հարաբերություն «այրում է» մոտ 300 կալորիա: Այն մարդիկ, ովքեր պարբերաբար սեռական հարաբերություն են ունենում առավոտյան, օրվա ընթացքում ավելի հանգիստ են, կենտրոնացված ու քիչ են նյարդայնանում: