24-ամյա բոդիբիլդեր Լևոն Հովհաննիսյանը լսարանին  հայտնի է «Որոգայթ», «Ժառանգները» սերիալներից և «Ելք չկա» ֆիլմից: Լևոնը բոդիբիլդինգով զբաղվում է 17 տարեկանից: Ինչպես շատ բոդիբիլդերների, նրան ևս ոգեշնչել է Առնոլդ Շվարցենեգերը: Մինչ այս մարզաձևում հանդես գալը Լևոնը երեք տարի զբաղվել է քիքբոքսինգով, հինգ տարի էլ կարատեով, սակայն «Տերմինատոր 2» ֆիլմը դիտելուց հետո որոշել է փոխել մարզաձևը:


 



-Ինչպիսի՞ն է եղել Ձեր ճանապարհը դեպի պրոֆեսիոնալ բոդիբիլդինգ:



-Ես ինձ պրոֆեսիոնալ չեմ համարում, քանի որ պրոֆեսիոնալ բոդիբիլդեր դառնալու համար անհրաժեշտ  է երկար ճանապարհ անցնել, թեև Հայաստանի մասշտաբով ինձ կոչում են պրոֆեսիոնալ: Երբ սկսեցի զբաղվել այս մարզաձևով, ինձ հրավիրեցին մասնակցելու Հայաստանի Գագիկ Ծառուկյանի անվան գավաթին: Սկզբում կամուկացի մեջ էի, քանի որ տարիքով փոքր էի` 17 տարեկան, վստահ չէի ուժերիս վրա, բայց որոշեցի փորձել: Զբաղեցրի երկրորդ պատվավոր տեղը, ինչը տասնյոթ տարեկան մարզիկի  համար այդքան էլ վատ չէ: Հանդես եմ եկել նաև «ֆիտնես» կատեգորիայում, նվաճել բրոնզե մեդալ: Երևի այս տարի էլ կփորձեմ, տեսնենք` ինչպես կստացվի:

 
 
Շարունակությունը` այստեղ: