Պատրաստվում եք անցնել առողջ ապրելակերպի: Ճիշտ ժամանակն է մաքրել օրգանիզմը ոչ պիտանի ու անցանկալի թունավոր նյութերից: Շատերը ամեն օր ուտում են անառողջ ու վնասակար սնունդ: Օգտվում են ֆասթֆուդից և չեն հետևում սննդակարգի պարզ կանոններին: Սրա հետևանքով օրգանիզմում առաջանում են բազմաթիվ անպետք ու վնասակար նյութեր: Aroxj.am-ը առաջարկում է թունազերծման (դետոքսիկացիա) լավագույն բաղադրատոմսերը:


Խնձոր և դարչին


Բարակ կտրատեք 1 խնձոր: Ավելացրեք կես լիտր ջուր,1 թեյի գդալ աղացած դարչին: Խմեք օրվա ընթացքում պարբերական դադարներով: Խնձորի և դարչինի համադրությունը կօգնի կարգավորել նյութափոխանակությունը և մաքրել մարսողական համակարգը:


Կիտրոնի հյութ և մեղր


2 ճաշի գդալ թարմ քամած կիտրոնի հյութը խառնեք 200 մլ. տաք ջրի հետ,ավելացրեք 1 թեյի գդալ մեղր, մեկ պտղունց աղացած կոճապղպեղ (իմբիր): Խմեք սոված ժամանակ,նախաճաշից կես ժամ առաջ: Այն մաքրում է մարսողական համակարգը, ամրացնում է արյունատար անոթների պատերը, կենսական էներգիա է հաղորդում:


Կոճապղպեղով (իմբիր) ըմպելիք


Ոչ մեծ քանակությամբ թարմ կոճապղպեղի արմատը (3-4սմ) մաքրեք և մանր կտրատեք: Լցրեք 1լ տաք ջրի մեջ և եփեք միջին կրակի վրա 10 րոպե: Այնուհետև քամեք,սառելուց հետո ավելացրեք մեկ պտղունց դարչին և մի քանի ճաշի գդալ մասուրի օշարակ: Ընդունեք օրվա ընթացքում 100-150 մլ., հաց ուտելուց կես ժամ առաջ: Այն կարգավորում է մարսողությունը, նյութափոխանակությունը,
տոնուս է հաղորդում:


Բազուկի հյութ


1 հատ բազուկից, 2 խնձորից,նեխուրի 4 ցողուններից պատրաստեք թարմ քամած հյութ: Ընդունեք օրը 2 անգամ 1 ճաշի գդալ՝ ուտելուց կես ժամ առաջ:
Առողջության կոկտեյլ


1 նարնջի, կիտրոնի և գազարի թարմ քամած հյութից պատրաստեք ըմպելիք: Խմեք առավոտյան սոված ժամանակ,նախաճաշից կես ժամ առաջ: Այս խառնուրդը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ: Այն լավ միջոց է հոգնածության և թուլության հաղթահարման համար: