Ձեզ ենք ներկայացնում վտանգավոր մթերքների մի ցանկ, որն ամենից հաճախ է հայտնվում մեր սննդակարգում:

 


Աղ

 


Սա մեր սննդակարգի ամենատարածված «սխալներից» մեկն է: Միջինում մարդն օրական ուտում է 10-15 գ աղ այն դեպքում, երբ հասուն օրգանիզմի համար օրվա կտրվածքով օգտակար է միայն 5 գրամը:

 


Աղը նպաստում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացմանը, վատացնում երիկամների աշխատանքը, նպաստում ուռուցքների աճին:

 


Շաքարավազ

 


Մշակված շաքարը, ի տարբերություն աղի, չի կարող օգտակար լինել օրգանիզմի համար: Նրանում բացակայում են հանքային նյութեր, վիտամիններ, բայց փոխարենը մեծ քանակությամբ կալորիա է պարունակվում:

 


Շաքարավազի չարաշահումը կարող է հանգեցնել ճարպակալությանը, շաքարախտի, աթերոսկլերոզի, աղեստամոքսային տրակտի աշխատանքի խաթարման:

 


Երշիկ-նրբերշիկ

 


Երշիկների և նրբեշիկների տեսականիները պարունակում են շատ ճարպեր, արհեստական սննդի հավելումներ և աղ: Բացի դրանից, այս մթերքների բաղադրության մեջ գերակշիռ մաս է կազմում սոյան:

 


Արագ պատրաստվող սնունդ(Ֆասթֆուդ)

 


Այն, որ այս մթերքն առաջացնում է կախվածություն, արդեն բազմիցս ապացուցվել է: Ամենավատն այն է, որ դրանցում մեծ քանակությամբ սինթետիկ ճարպեր, արհեստական հավելումներ, աղ և վնասակար նյութեր կան, որոնք հանգեցնում են աթերոսկլերոզի, հորմոնային բալանսի խախտման, անպտղության, ճարպակալության:

 


Գազավորված ըմպելիքներ


Բոլոր տեսակի գազավորված ըմպելիքներում` կոլաներում, ֆանտաներում, լիմոնադներում կան կոնսերվանտներ, թթվեցնողներ, հոտավետ նյութեր, էմուլգատորներ, սննդի ներկեր, նաև` անթույլատրելի քանակությամբ շաքարավազ: