Tert.am-ը գրում է.

 

The Telegraph բրիտանական պարբերականն, ավանդույթի համաձայն, ներկայացրել է օրվա լավագույն կադրերը, որոնք պատկերում են աշխարհում տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները:


Խիզախ ջրասուզորդը կերակրում է շնաձկանը Բահամյան կղզիների ջրերում:


Նապաստակների զույգը «պատրաստվում է» բռնցքամարտի Նորֆոլկյան այգում:


Աշխատակիցները փորձում են կռունկի միջոցով դուրս հանել 1993-ի թողարկման Chevrolet Corvette-ն Կենտուկիի National Corvette Museum թանգարանում առաջացած փոսից:


Բրյուսելում ոստիկանները փորձում են ձերբակալել հակառուսական ցուցարարին, որ «Ֆեմեն» շարժման ներկայացուցիչ է:


Տղամարդը զբոսնում է սառած Նիագարա ջրվեժի ամերիկյան կողմով:


Չինաստանի Շանհայ քաղաքում գտնվող Happy Toilet ռեստորանը ներկայանում է յուրատեսակ նստարաններով:


Ռիոյի հայտնի կառնավալի երկրորդ օրվա նախապատրաստական աշխատանքները:


Բրազիլիայում ամենամյա կառնավալի շրջանակներում 50 հեծյալներ մասնակցում են ձիերի շքերթին:


Los Indianos անվանումով հայտնի մասնակիցները միմյանց պատում են դիմափոշով Կանարյան Տեներիֆե կղզու Սանտա Կրուս դե լա Պալմա քաղաքում անցկացվող կառնավալի ժամանակ:


Չինաստանի Հեբեյ նահանգում տեղակայված առևտրի կենտրոնում վենետիկյան ոճով կառուցված ջրանցքը ներկայացնում է նաև գոնդոլաներով: