Tert.am-ը գրում է.

 

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի և դքսուհի Քեյթ Միդլթոնի որդին՝ Ջորջը, ծնողների հետ կմեկնի իր առաջին արտասահմանյան ուղևորությանը. նա կայցելի Մեծ Բրիտանիայի նախկին գաղութներ Ավստրալիա և Նոր Զելանդիա, որոնք մինչ օրս թագուհի Էլիզաբեթ 2-րդին համարում են երկրի պաշտոնական ղեկավար, գրում է pravda.ru-ն։

Փոքրիկ արքայազնն ընդամենը 8 ամսական է, այդպիսով՝ նա կկրկնի իր հոր փորձը, ով գրեթե նույն տարիքում նույն երկրներ է այցելել իր ծնողների հետ։

Այցը կտևի ապրիլի 7-25-ը, որի ընթացքում թագավորական ընտանիքը կայցելի տեխնոլոգիաների, տուրիզմի, սպորտի և արվեստի ոլորտներում կայանալիք միջոցառումներին, ինչպես նաև կմասնակցի Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ավստրալացիների և նորզելանդացիների հիշատակին նվիրված արարողությանը։
Փոքրիկի համար այցը կլինի առաջին պաշտոնական միջոցառումը։