Ինգա և Անուշ Արշակյանները հայկական երգարվեստի սպասված զույգերից են. հանդիսատեսն ամեն անգամ նրանցից ակնկալում է նոր երգ, նոր մատուցում: Ի՞նչ են պատրաստում այժմ  Արշակյան քույրերն իրենց երկրպագուների համար, մոտ ապագայում ի՞նչ անակնկալներ կմատուցեն նրանք հանդիսատեսին: 

Life.panorama.am-ը զրուցել է երգչուհիների PR մենեջերի` Իզաբելլա Մանասարյանի հետ, ով տեղեկացրել է, որ առաջիկայում Արշակյան քույրերը երկրպագուների դատին կհանձնեն նոր տեսահոլովակ: «Փակագծերն առայժմ չենք բացի, քանի դեռ նախապատրաստական աշխատանքներն ավարտված չեն»,-մեզ հետ զրույցում նշեց PR մենեջերը:  
 
Նա նաև տեղեկացրեց, որ Արշակյան քույրերի անակնկալն այսքանով չի սահմանափակվում. այս տարի կարող ենք սպասել զույգի համերգին: