Ներկայացնում ենք ուկրաինական ծագմամբ հոլիվուդյան հայտնի դերասանուհի Միլա Յովովիչիի գեղեցկության գաղտնիքները:

Ինքնավստահություն«Ինձ համար գեղեցկությունն իմ ինքնավստահությունն է: Այն ուժեղ կինը, ով իրեն գրավիչ է համարում, հիացմունքի է արժանի: Եթե դուք պարբերաբար աշխատում եք, որպեսզի կատարելագործեք ձեր մարմինը, ապա ինքնավստահ կլինեք»:

Խնամք. ինչպես գիտենք, Միլան հանդիսանում է ֆրանսիական L'Oreal Paris ապրանքանիշի դեմքը: Դերասանուհին նշում է, որ իր ամենօրյա դիմահարդարման համար օգտագործում է Youth Code: Դերասանուհին նշում է, որ դիմակներ կրում է լոգարանում՝ լոգանքի ժամանակ:

Սննդակարգ. «Ես նախապատվություն եմ տալիս մրգին և բանջարեղենին, իսկ ահա հանգստյան օրերին, թողնում եմ, որպեսզի օրգանիզմս մի փոքր հանգստանա: Ես փորձում եմ հնարավորինս լավ օրինակ ծառայել դստերս համար, որպեսզի վերջինս նույնպես սնվի թարմ և օգտակար սննդով»,- նշում է Միլան:

 

Շարունակությունը՝ այստեղ: