Asekose.am-ը գրում է.

 

Երգահան Կարեն Գրիգորյանը երբեւէ չի կերել եւ չի էլ հավատացել աղի բլիթին, փոխարենը՝ նա հավատում է իրական սիրուն: Կյանքի ընթացքում ապրած «տխուր» սիրո հետքերը Կարենի հոգում թողնելով իր պտուղները' վերածվել է երգերի ու դարձել հիթեր: Կարենի «Լռություն» երգը, որն արդեն հասանելի է հանրությանը՝ երգչուհի Գոհար Գրիգորյանի կատարմամբ, երգահանի վերջին անհանջող սիրո պտուղն է:

- Կարեն, տարիներ առաջ Ձեր մասին նկարահանված «Միշտ հանուն, ոչ թե ընդդեմ» վավերագրական ֆիլմում սիրո վերաբերյալ տարօրինակ մեկնաբանություն էիք տվել: Մի փոքր կմանրամասնե՞ք եւ արդյո՞ք մինչ օրս այդպես եք մատծում:

- Իմ մեկնաբանությունը հետեւյալն էր. պետք չէ սիրել մեկ մարդու եւ այն ամբողջ դրական էներգիան, որ քո մեջ կրում ես ուղղել հենց այդ մարդուն, որը շատ հաճախ չի գնահատում այն: Կարծում եմ, այն ժամանակ ես բավականաչափ անկեղծ էի, քանի որ, ցավոք, շատ տխուր սիրո պատմություն էի ունեցել մինչ այդ եւ բավականին երկար չէի նկատում իմ շրջապատում ինձ շատ սիրող մարդկանց: Այսօր հավանաբար ավելի իմաստուն եմ դարձել եւ այդպես չեմ մտածում: Իհարկե, սիրո մեկնաբանությունները բազմաթիվ են եւ տարատեսակ, բայց այսօր ես գիտեմ ինչ է լինել սիրված եւ ինչ է նշանակում սիրել:

- Իսկ այսօր սիրո՞ւմ եք որեւէ մեկին:

- Սիրում եմ, այն էլ ինչպես... Ես բավականին երկար ժամանակ խուսափել եմ նման հարցերի մասին կիսվել մամուլի հետ, բայց այսօր կլինեմ շատ անկեղծ: Շատ երկար տեւեց, որ իմ մեջ հաղթահարեմ սիրելու հանդեպ ունեցած ցավս: Միշտ կարծում էի, որ նման պատմությունները հիմնականում, եթե ոչ ողբերգական, ապա՝ գոնե անհաջող ավարտ են ունենում: Չեմ ասի, թե այս պատմությունը շատ հաջող ընթացք ունեցավ, բայց այն շատ կարեւոր է ինձ համար:

- Կկիսվե՞ք մեզ հետ Ձեր սիրո պատմությամբ:

- Իմ սիրո պատմությունը մի փոքր տարօրինակ է, պատմություն երկու տարօրինակ մարդկանց միջեւ, ովքեր շատ դժվար են իրար հասկանում: Առաջին հայացքից նույնիսկ անհնար թվացող հարաբերություններ, որը սակայն ինչ-որ ժամանակ իրականություն դարձավ: Իրականում կարծում եմ, իմ սիրո այս պատմությունը իր մեջ կրում է բազմաթիվ անպատասխան հարցեր, բայց մի բան ակնհայտ է ինձ համար, երկուսս էլ իրար սիրում ենք: Համենայնդեպս, ես այդպես եմ զգում, չնայած, որ կա մեծ անջրպետ, մի մեծ լռություն:

 

Շարունակությունը՝ այստեղ: