1. Քիմ Քարդաշյանը ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 21-ին Լոս Անջելեսի Կալիֆոռնիա նահանգում: Նա հայկական արմատներ ունի հոր կողմից, շոտլանդացու և հոլանդացու ծագում' մոր կողմից: Ռեալիթի շոուների հայտնի աստղը հայտնի իրավաբան Ռոբերտ Քարդաշյանի և հայտնի պրոդյուսեր Քրիս Ջենների աղջիկն է: Քիմի մայրը Ռոբերտ Քարդաշյանից բաժանվել է 1989թ.: Քիմ Քարդաշյանն ունի երկու քույր' Քլոե Քարդաշյանը, Քորթնի Քարդաշյանը և մեկ եղբայր' Ռոբերտ Քարդաշյանը: Քիմ Քարդաշյանը հայտնի դարձավ համացանցում մեծ աղմուկ բարձրացրած սեքս-վիդեոյից հետո և հիշեցրեց իր ազգանվան մասին: Իրական հեռուստաշոուի և իր անվան շուրջ բարձրացրած սկանդալների շնորհիվ շուտով Քիմը դարձավ ամենացանկալի ու սեքսուալ կանանցից մեկն ամբողջ աշխարհում: Նա դարձավ նաև շատ երեկույթների ու միջոցառումների սպասված հյուր:

 

2. Քորթնի Քարդաշյանը ծնվել է Լոս Լոս Անջելեսի Կալիֆոռնիա նահանգում: Քորթնին Քիմ Քարդաշյանի հարազատ քույրն է. 32-ամյա մոդել, Keeping up with Kardashians, Kourtney and Kim Take New York և Kourtney and Khloe Take Miami ռեալիթի-շոուների շնորհիվ հայտնի դարձավ: Մինչ այդ Քորթնիին հիմնականում ճանաչում էին որպես Քիմ Քարդաշյանի քույր:

 

 

3. Քլոե Քարդաշյանը ծնվել է 1984 թ հունիսի 27-ին Լոս Անջելես քաղաքում: Նա Քիմ Քարդաշյանի փոքր քույրն է: Քլոեն հայտնի դարձավ մոդելային կարիերա ստեղծելու ճանապարհին՝ նկարահանվելով մի շարք հեղինակավոր ամսագրերի շապիկների համար: Իսկ վերջերս Քիմ, Քլո և Քորթնի Քարդաշյան քույրերը բրիտանական Lipsy բրենդի համար ստեղծեցին զգեստների հավաքածու, որը Քլոեին առաջ մղեց դեպի բիզնես:

 

 

4. Շեր հայ-ամերիկյան հայտնի փոփ-երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի, ռեժիսոր և երաժշտական պրոդյուսեր, ծագումով հայ։ Հաճախ նրան անվանում են «փոփի աստվածուհի», նա ճանաչված է իր հմայիչ ձայնով և շահել է մեկ «Օսկար», մեկ «Գրեմմի», մեկ «Էմմի», երեք «Ոսկե Գլոբուս» և զանազան ուրիշ մրցանակների դափնեկիր է։ Հայկական արմատներ ունեցող երգչուհու իսկական անունը Շերլին Սարգսյան Լա Պիեռ է: Հայրը՝ Ջոն Փոլ Սարգսյանը, ամերիկահայ բեռնատարի վարորդ էր։ Մայրը՝ Ջորջիա Հոլթը (ծնված՝ Ճաքի Ճին Քրաուչ, Արկանզասի մեջ 1927-ին) դերասանուհի էր, ով բնիկ ամերիկացի (Շերոքի), անգլիացի և ֆրանսիացի ծագում ուներ։ Շերի ծնողները բաժանվել են, երբ նա փոքր էր։

 

5. Շառլ Ազնավուրը համաշխարհային էստրադայի դասական երգիչ է, հայտնի հասարակական գործիչ' ծնվել է 1924թ. Փարիզում: Նրա իսկական ազգանունն Ազնաուրյան է: Նրա ծնողները տեղափոխվել են Ֆրանսիա 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ: Այդպես Շառլ Ազնավուրը դարձավ Ֆրանսիայի քաղաքացի:

Նա հայտնվեց երաժշտական Պառնասում 40-ական թվականներին, շատ տաղանդավոր և երիտասարդ կոմպոզիտոր Պիեր Ռոշեի հետ դուետում: Նրանց նկատեց ֆրանսուհի մեծ դիվան' Էդիթ Պիաֆը, ով խնդրեց Ազնավուրին նրա համար երգեր գրել, որտեղից էլ սկսվեցին Ազնավուրի համաշխարհային հռչակը:

 

6. Ֆրանսահայ երգչուհի Պատրիսիա Ազնավուրը Շարլ Ազնավուրի ավագ դուստրն է։ Պատրիսիան սովորել է Փարիզի հայ կուսանաց քոլեջում, երաժշտական դպրոցներում։ 1960-ականներից սկսել է երաժշտական կարիերան, տեղափոխվել է ԱՄՆ, համերգներ է տվել Վիլյամ Սարոյանի դստեր՝ Լյուսիի հետ։ 1988 թ. թողարկել է հայկական ավանդական երգերի ալբոմ։

 

 

7. Միշել Լեգրանը կոմպոզիտոր Ռայմոնդ Լեգրանի և հայազգի դիրիժոր Ժակ Հելյանի քույր՝ Մարսել Տեր-Միքայելյանի որդին է։ Ֆրանսիահայ կոմպոզիտորը, դաշնակահարը, գործիքավորողը, դիրիժորը և երգիչը, ԱՄՆ ազգային կինոմրցանակի՝«Օսկարի» եռակի, «Գրեմմիի» հնգակի և «Ոսկե գլոբուսի» դափնեկիր է։ Գրել է ավելի քան 200 երգ կինոֆիլմերի և հեռուստաֆիլմերի համար։ 1942-1949 թվականներին Փարիզի կոնսերվատորիայում Միշել Լեգրանը սովորել է դաշնամուր, գիր և գրականություն։ Միշելը նաև գրում է լարային նվագախմբի համար նախատեսված երաժշտություն։ Սրա համար Միշել Լեգրանն արժանանում է 3 «Օսկար» մրցանակների։

 


8. Քրիստիան Լեգրան՝ ազգությամբ հայ ֆրանսիական էստրադայի երգչուհին ծնվել է 1930, օգոստոսի 21-ին, Փարիզում: Էստրադա է մուտք գործել 1960-ականնների կեսերին' իր քեռու «Ժակ Հելյան երգչախմբում»։ Ժամանակին վայելել է մեծ հռչակ, Փոլ Մաքքարթնիի, Էլվիս Փրեսլիի, Սիլվի Վարդանի եղել է երաժշտասեր հասարակության կուռքերից։


9. Բրազիլական հեռուստատեսության ապագա աստղ Արասի Բալաբանյանը ծնվել է 1942-ին Մատու Գրոսու դու Սուլ նահանգի Կամպու Գրանդե քաղաքում: Նրա ծնողները' Ռաֆայել և Էսթեր Բալաբանյանները, փախստականներ էին արևմտյան Հայաստանի Հաճն քաղաքից: Լատինական Ամերիկայի հեռավոր ափերում նրանք հայտնվել էին՝ փրկվելով 1915-ի Ցեղասպանությունից: Իսկ 1964-ին նա առաջին անգամ երևաց հեռուսատեսությունում, Tupi TV հեռուստաալիքի Սոֆոկլեսի պիեսի հիման վրա նկարահանված «Անտիգոնե» հեռուստաներկայացմանը: Այդ բեմադրության մեջ գլխավոր դերի համար Բալաբանյանն արժանացել էր տարվա լավագույն դերասանուհի կոչմանը, ինչպես նաև հեղինակավոր «Փոքեթ Փինթու» թատերական մրցանակին:

 

10. Ռուբեն Մամուլյան ամերիկահայ ռեժիսոր, համարվում է 20-րդ դարի աշխարհի խոշորագույն թատերական և կինոռեժիսորներից մեկը։ Ռուբեն Մամուլյանը ծնվել է Թիֆլիսում 1897թ. մեծահարուստ բանկիրի ընտանիքում։ 1920 թվականից Լոնդոնի և Փարիզի, 1923 թվականից Նյու Յորքի թատրոններում իրականացրել է շուրջ 60 դրամատիկական և երաժշտական բեմականացումներ, որոնք մեծ ազդեցություն են թողել ամերիկյան թատրոնի և կինոյի ձևավորման և զարգացման վրա։ 1929թվականից նկարահանել է կինոնկարներ՝ որտեղ իրագործել է մի շարք նորարարություններ։ 1964 թվականին գրում և հրատարակում է մանկական Աբիգայլ գիրքը։ Կյանքի վերջում ժամանակակից անգլերենից թարգմանում է Շեքսպիրի «Համլետը»։

 

11. Անդրե Աղասի. ծնվել է 1970 ապրիլի 29-ին՝ Լաս Վեգասում: Նա ամերիկյան պրոֆեսիոնալ թենիսիստ է։ Աղասին իրանահայ, ասորական և ֆրանսիական ծագում ունի։ Ավելի ուշ, Անդրեի հայրը` Էմանուել Աղասին, ընկերացավ Քըրք Քըրքորյանի հետ` աշխատելով Քըրքորյանի կազինոներից մեկում։ Այդ ընթացքում, Անդրե Աղասին դարձրեց իր միջանունը Քըրք՝ հանդես գալով որպես Անդրե Քըրք Աղասի։

 

12. Նազենի Հովհաննիսյանը ծնվել է 1982թ. հուլիսի 18-ին, Երևանում: 1998-2002թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: 2001-12թթ աշխատել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում, որտեղ հեղինակել, վարել է բազմաթիվ հաղորդումներ, կրկնօրինակել է մի շարք ֆիլմեր, հոլովակներ, մեկնաբանել է բազմապիսի սպորտային, երաժշտական, մշակութային հաղորդաշարեր: 2012թ-ից աշխատում է «Արմենիա» հեռուստաընկերությունում, որտեղ վարում էր «Երկրի գանձերը» երաժշտական նախագիծը: Այժմ էլ հաղորդավարուհին վարում է «Մարդկային գործոն» հաղորդաշարը:

 

13. Հելեն Սեգարան ծնվել է 1971 թ.-ի փետրվարի 26-ին Ֆրանսիայում՝ Սի-Ֆուր-Լե-Պլաժ քաղաքում: Նրա հայրը՝ Բերնար Ռիցցոն, ազգությամբ իտալացի է, իսկ մայրը' Թերեզան՝ հայուհի: Աղջկա դաստիարակությամբ հիմնականում զբաղվում էին հայազգի տատիկը և պապիկը: 21-րդ դարը գրկաբաց դիմավորեց Հելեն Սեգարային: 2000 թվականը նրա հանրաճանաչության գագաթնակետը դարձավ. նա արժանացավ միանգամից երկու հեղինակավոր մրցանակների՝ Victoires de la Musique «Տարվա արտիստ» և NRJ «Տարվա ֆրանսալեզու բացահայտում»:

 


14. Մաուրիսիո Օչման, մեքսիկական հեռուստասերիալային դերասանը ծնվել է նոյեմբեր 16ին, 1977թ-ին, հրեա մոր և հայ նկարիչ և բիզնեսմեն հոր ընտանիքում։ Նա նաև նկարահանվել է Քևին Քոսթների «Շշի միջի հաղորդագրությունը» ֆիլմում, That's Life և Latino Green հեռուստանովելներում։ Նա կատարեց Ֆաբիան Դուքեի դերը Տելեմունդոյի Dame Chocolate հեռուստանովելում, խաղացել է նաև Վիկտորինո Մորայի դերը «Վիկտորինոները» սերիալում։

 

15. «Կասանդրա» հեռուստատսերիալով մեծ ճանաչում ձեռք բերած Օսվալդո Ռիոսի մայրը հայ է: Օսվալդոն ծնվել է Պուերտո Ռիկայում և սկսել է իր կարիերան որպես երգիչ և կիթառիստ, իսկ մոդելային աշխարհ մտնելուց հետո նկարահանվել է բազմաթիվ հեռուստասերիալներում:

16. Հայտնի դերասան Ֆրանսուա Բերլեանը ծնվել է 1952 թվականի ապրիլի 22-ին` Փարիզում: Բերլեանի հայրը հայ է, մայրը` ֆրանսուհի: Բերլեանը հասել է համաշխարհային մեծ ճանաչման՝ նկարահանվելով Լուի Մալյայի «Հաջողություն երեխաներ» ֆիլմում:

17. Անդի Սարգիսը անգլիահայ դերասան է, ռեժիսոր և գրող: Նա հանրությանը հայտնի է «Մատանիների տիրակալը ֆիլմից»: Այս ֆիլմում նկարահանվելուց հետո նա հեղինակավոր կինոմրցանակի' մի քանի անվանակարգերում:

18. Ատոմ Էգոյանը ծնվել է 1960-ին, Կահիրեում, մեծացել՝ Արևմտյան Կանադայում։ Միջազգային հարաբերություններ և երաժշտություն է ուսանել Տորոնտոյի համալսարանում, որտեղ էլ սկսել է ֆիլմեր նկարահանել։ Նրա վաղ շրջանի գործերն աչքի են ընկել Սանդենսի անկախ կինոյի փառատոնում, իսկ «Լուսավոր գալիք» ֆիլմով ճանաչման է հասել և քննադատների և հանդիսատեսների շրջանում։ Կաննի կինոփառատոնի եռակի մրցանակակիր է, ներկայացվել է «Օսկարի» և Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում՝ 4 անգամ մրցանակի արժանացել։ Ամենահայտնի ֆիլմերից է «Արարատը»։

19. Կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը ծնվել է 1958թ., Բեյրութում։ Խանջյանը միշտ ընտրվում է ամուսնու՝ կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի կողմից՝ խաղալու վերջինիս ֆիլմերում։ Ավարտել է Կոնկորդիայի և Տորոնտոյի համալսարանները։


20. Հայկական և բուլղարական արմատներով Ալիս Փանիկյանը ծնվել է 1985 թվականի մայիսի 23-ին՝ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Կրում է պապիկի ազգանունը: Աղջիկը հինգ տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Կանադա: Կանադայի՝ 2006 թվականի «Միսս տիեզերք» Ալիս Փանիկյանը, որը հանդես է գալիս որպես մոդել, իր միջազգային ճանաչման հասավ՝ ցուցադրելով գեղեցիկ «Vix» բրենդի լողազգեստների նոր հավաքածուի գովազդային ֆոտոշարքում: 1.83 սմ հասակով, շագանակագույն վարսերով և աչքերով 27-ամյա Ալիսը Կանադայի «Տիեզերքի գեղեցկուհի» դառնալուց բացի, արժանացել է «Միսս ֆոտոգենիկություն» և «Միսս բիկինի» տիտղոսներին:

 

Շարունակելի