Lfe.panorama.am-ը գրում է.

 

Լիբանանի Աքքար քաղաքում Ֆաթիմա անունով 11-ամյա աղջիկը տնից փախել է իր 21-ամյա սիրեցյալի հետ: Աղջկա ծնողները տղային մեղադրել են իրենց աղջկան գողանալու մեջ՝ իշխանություններից պահանջելով նրան գտնել և պատժել:

Աղջիկը, սակայն, YouTube-ում տեղադրել է մի տեսանյութ, որում պնդում է, որ տնից փախել է սիրելով և մոտ ժամանակներս կամուսնանա: Տեսանյութի հայտնվելուց հետո ընտանիքի բարեկամները հանդես են եկել որպես միջնորդներ և երկարատև բանակցություններին հաջորդել է հարսանիքը: Ֆաթիմայի հայրը, սակայն, հրաժարվել է մասնակցել արարողութանը: