21-ամյա Սելենա Գոմեսը լուսանկար է տեղադրել իր սոց. ցանցի էջերում : Սելենան նկարել է իր ոտքերը ստուդիայում և այն մեկնաբանել է «թերապիա»: Այս նկարը ըստ երևույթին կապված էր Բիբերի ձերբակալության հետ: Բիբերի ձերբակալությունից մի քանի ժամ հետո Սելենա Գոմեսը Դեմի Լովատոյի հետ գնացել է Հյուսիսային Հոլիվուդի ամենաճոխ ռեստորաններից մեկը և ճաշել :

Լրատվությունը տարածեց, որ Սելենան  նշում է նախկին ընկերոջ «լավ օրերը»: Այս խոսակցությունների մասին ավելի ուշ խոսեց Դեմի Լովատոն , նա ասաց, որ Սելենան այդ դեպքից հետո իրեն լավ է զգում :

«Մենք շատ մոտ ենք: Անցած գիշեր ես Սելենայի հետ էի և փորձեցի օգնել նրան ամենինչով : Ամենինչ մնաց մեր մեջ: Ես պաշտում եմ Սելիին»-նշել է Լովատոն: