Life.panorama.am-ը գրում է.

 

Իրականում, տիեզերագնացներն, անշուշտ, նույնպես լացում են: Սակայն, ինչպես բացատրում են մասնագետները, միկրոգրավիտացիայի պայմաններում արցունքները ներքև չեն սահում, այլ հավաքվում են աչքի խնձորակում:

Ավելին, նման արցունքները բավականին տհաճ զգացողություններ են պատճառում: Երկրի վրա արցունքները որևէ ցավ չեն պատճառում տիեզերագնացներին, սակայն անկշռելիության պայմաններում ցանկացած հեղուկ աչքի մեջ տհաճ մռմուռ է առաջացնում:

Տիեզերագնաց Ռոն Պարիզեի խոսքերով' տիեզերում երբ շատ արցունք է հավքվում, դրանք դուրս են գալիս աչքերից և լողում են շուրջբոլորը: Այսպիսով' տիեզերագնացները կարող են հետևել են, թե ինչպես են անկշռելիության մեջ լողում իրենց արցունքները: