Ամեն տարի հունվարի 11-ին ողջ աշխարհը նշում է «Շնորհակալության» միջազգային տոնը: Այս մասին հայտնում rosbalt.ru-ն:

Ենթադրվում է, որ «շնորհակալություն» բառը ծագել է 16-րդ դարում, որն աշխարհի բոլոր լեզուներով չափազանց կարևոր նշանակություն ունի:

Հոգեբանները վստահ են, որ «շնորհակալություն» բառը դրական է անդրադառնում զրուցակցի տրամադրվածության վրա: Այս բառը կազմում է բոլոր երկրների մշակույթի մի մասը:

Իզուր չէ, որ շատ տուրիստական ուղեցույցներում զբոսաշրջիկների համար նշվում է, թե ինչպես է տվյալ երկրում հնչում «շնորհակալություն» բառը:

Ըստ հին ավանդույթի' երախտագիտության խոսք չի կարելի ասել զայրացած վիճակում: Մարդկության համար «շնորհակալությունը» ջերմ վերաբերմունք արտահայտելու յուրօրինակ այցեքարտ է: