Օրեր առաջ տեղի ունեցավ երգիչ Ժոռ Դիլբարյանի երգերից մեկի տեսահոլովակի նկարահանումը: Ինչպես և նախորդ՝ «Շտապիր սիրել» տեսահոլովակը, այս մեկի նկարահանում ևս վստահվել էր ռեժիսոր Սերժ Գաբյանին: Տեսահոլովակը ստեղծելու համար վերջինս էլ, իր հերթին, համագործակցեց հայտնի օպերատոր Սուրեն Թադևոսյանի հետ: Սերժ Գաբյանին և նրա նկարահանող խմբին հաջողվեց ստեղծել գեղեցիկ լուծումներով համեմված հուզիչ ու հետաքրքիր վերջաբանով տեսահոլովակ:

Չակերտները բացելով' նշենք նաև, որ տեսահոլովակի դերասանուհին Individuum casting ընկերության կողմից հրավիրվել է Վրաստանից: Մի խոսքով, ևս մեկ սպասված գործ, որը սիրով հանրության դատին կհանձնվի շատ շուտով:

Մեզ մնում է միայն մաղթել հաճելի դիտում: