Երիտասարդ տարիքում աղի քիչ օգտագործումը նպաստում է հետագայում սիրտ-անոթային հիվանդությունների և հիպերտոնիայի առաջացման հավանականության նվազմանը, հայտնում են ամերիկացի գիտնականները:

Գիտնականները հետազոտություններ են անցկացրել, որոնց ընթացքում հայտնաբերել են, որ եթե աղի օգտագործումը օրական հասցվի 6 գրամի, ապա սրտի հիվանդությունների և հիպերտոնիայի առաջացման հավանականությունը հասուն տարիքում կնվազի 63%-ով:

Ըստ փորձագետների՝ երիտասարդ տարիքում փոխելով սննդակարգը՝ կարելի է կանխել սրտային հիվանդությունների առաջացումը և ապրել ավելի առողջ: Սրտանոթային հիվանդությունները հանդիսանում են մահացության հիմնական պատճառներից մեկն աշխարհում, նշել են մասնագետները:

Հետազոտողների կարծիքով՝ խնդիրը նրանում է, որ մեծ քանակությամբ աղն օրգանիզմում հայտնվում է դեռահասների սիրած արագ սննդի, պիցաների, չիպսերի, ինչպես նաև աղի ձողիկների միջոցով: