«Արմենիա» հեռուստաընկերության «Երե1» հումորային նախագիծը իր վարկանիշով առաջատարն է՝ թե՛ դերասանական կազմի, թե՛ սցենարի տեսանկյունից: Նախագծի ամենաառանցքային դեմքերից մեկը դերասան Գրիգոր Դանիելյանն է՝ նույն ինքը Լաուրա Լացկանյանը, «ախրանիկ» Սերոժը, արմատներով սասունցի տաքսու վարորդը… Life.panorama.am-ի հետ զրույցում Գրիգորը պատմեց իր ընտանիքի, առաջիկա ծրագրերի, Ամանորին հեռուստադիտողին սպասվող անակնկալների մասին:

- Տարին մոտենում է ավարտին: Եթե հետադարձ հայացք գցենք նախորդ 11 ամիսներին, Ձեր ընտանիքի համար ի՞նչ ձեռքբերումներ եղան:

- 2013 թվականը գործնական առումով բավականին բեղուն էր: Ես և Հռիփսիմեն ունենք էստրադային վոկալ ստուդիա, որն այս տարի բուռն գործունեություն ծավալեց: Ունեցանք համերգ, երեխաների հետ նշեցինք մեր ստուդիայի 1-ամյակը: Բայց շատ ավելիին ենք սպասում 2014-ից…

- Այդ շատ ավելին անուն ունի՞:

- Կցանկանայի 2014-ին համալրում լիներ մեր ընտանիքում: Իմ ամենամեծ սպասումը դա է…

 

Շարունակությունը` այստեղ: