Եթե շրջապատողները հաճախ են բողոքում Ձեր անուշադրությունից, ցրվածությունից, գուցե իսկապես ունեք ուշադրությունը մարզելու կարիք: Կարող եք, իհարկե, համակերպվել դրա հետ, բայց նաև կարող եք հետևել հոգեբանների խորհուրդներին և դաստիարակել Ձեր մեջ ուշադրություն, կենտրոնացում, հետևողականություն:

Ուշադրություն մանրուքներին

Ուշադրությունը կենտրոնացնելու վարժություն. միացրեք վայրկենաչափը և մեկ րոպեի ընթացքում առանց դադարի թվարկեք բոլոր իրերը, որ տեսնում եք Ձեր շուրջ: Ձեր նպատակն է սովորել նկատել 50 և ավելի իրեր:

Մարզեք համբերատարությունը

Որպեսզի մարզեք համբերատարությունը, վերցրեք մի աշխատանք, որով պետք է զբաղվեք 40 րոպե: Բայց… սերիալ դիտելը հաստատ այդ աշխատանքը չէ:

Սովորեք կենտրոնանալ աղմկոտ միջավայրում

Սովորեք աշխատանքով զբաղվել հաճելի երաժշտության ներքո' չշեղվելով հիմնական առաջադրանքից: Ժամանակի հետ նաև ամենաուժեղ աղմուկն էլ չի խանգարի Ձեզ կենտրոնանալ աշխատանքի վրա: