Ծխելու հակում ունեցող մարդկանց մոտ մաշկը զրկվում է թթվածնից, ինչն արագացնում է կոլագեն սպիտակուցի քայքայումը:
Ինչպես ներկայացնում է Russia Today-ը՝ ծխելն անմիջական ազդեցություն է ունենում դեմքի մաշկի վրա: Այս եզրակացությանը գիտնականներն եկել են արտասովոր փորձարկումից հետո՝ ուսումնասիրելով զույգերի լուսանկարները, որոնցում անզեն աչքով անգամ հնարավոր է տեսնել, թե նրանցից որ մեկն է հակված վնասակար սովորությանը:

Ավելի երկար ժամանակ ծխող երկվորյակի մոտ աչքերի տակ և բերանի շուրջն ավելի շուտ են կնճիռներ առաջացել, քան՝ մյուսի մոտ:

Հարցմանը մասնակցած մարդկանց 57 տոկոսը, ովքեր տեղյակ չէին զույգ քույրերի կամ եղբայրների վարած կենսակերպից, ճիշտ են մատնանշել ծխողին: