Խնձորը օգտակար և շատերի կողմից սիրված միրգ է: Բայց քչերը գիտեն այն գաղտնիքները, որոնք իր մեջ թաքցնում է խնձորը. պատահական չէ, որ հենց խնձորով գայթակղվեցին Ադամն ու Եվան:

 

Խոսքն առաջին հերթին գնում է նրա կոսմետիկանան հատկանիշների մասին: Խնձորն իր մեջ պարունակում է B խմբի վիրամիններ, ինչպես նաև բազմաթիվ եթերային յուղեր ու հանքային նյութեր: Բացի այդ' խնձորը ողջ տարին մեր ձեռքի տակ է, ինչը նրան դարձնում է անփոխարինելի' տնային կոսմետիկայի առումով: Պատրաստելով ձեր համար խնձորից դիմակներ, դուք կպահպանեք ձեր մաշկի առողջությունն ու երիտասարդ տեսքը:

 

Խնձորից դիմակ' պեպենների դեմ

 

1.Վերցրեք հասած կես խնձոր, մաքրեք կեղից ու կորիզներից:

2.Անցկացրեք այն մանր քերիչի միջով:

3.Խառնեք ստացվածը մեկ թեյի գդալ մեղրի, ծիրանաթթվի և 2 ճաշի գդալ զեյթունի կամ այլ տեսակի ձեթի հետ:

4.Ստացված միատարր զանգվածը քսեք դեմքին:

5.15րոպե անց դեմքը լվացեք նախ տաք, ապա' սառը ջրով:

6.Այսպիսի դիմակ քսքեք շաբաթական 2 անգամ:

 

Եթե դժգոհում եք յուղոտ մաշկից, ապա լավ կլինի օգտվեք խնձորից պատրաստված հետևյալ դիմակից.

1.Կեղևից մաքրված հասած խնձորի կեսն անցկացրեք մանր քերիչի միջով:

2.Ավելացրեք մեկ ձվի սպիտակուց:

3.Խառնուրդը հարեք, այնուհետև նուրբ պտտական շարժումով այն քսեք ձեր դեմքին:

4.15 րոպե անց լվացեք սառը ջրով:

 

Եթե ունեք չոր մաշկ, ապա օգտվեք հետևյալ բաղադրատոմսից:

1. Կեղևից մաքրված հասած մեկ խնձորն անցկացրեք մանր քերիչի միջով:

2. Թեյի գդալով նրան խանեք յուղոտ թթվասեր:

3.Ստացվածը քսեք դեմքին:

4.15 րոպե անց լվացվեք տաք ջրով:

 

Եթե ձեր մաշկն ունի խոնավացման կարիք, ապա օգտվեք խնձորց պատրաստված հետևյալ փորձված բաղադրատոմսից.

1.Կեղևազրկեք միջին չափի խնձորը, բաժանեք այն մանր քառակուսիների:

2.Խնձորի կտորները եփեք քիչ քանակով կաթի հետ' մինչև շիլայատիպ զանգվածի ստացվելը:

3.Թողեք մի փոքր սառի: Երբ շիլան գոլանա, այն քսեք դեմքին:

4.20 րոպե անց լվացվեք տաք ջրով: