Փաստ է, որ կանայք ավելի զգացմունքային են, և թյուր կարծիք կա, թե նրանք ավելի շուտ են սիրահարվում:
Բոլորովին վերջերս կատարված հետազոտությունը ապացուցել է, որ տղամարդկանց մեծամասնությունն ավելի ռոմանտիկ է, քան կանայք: Նրանք ավելի հաճախ են սիրահարվում առաջին հայացքից:

Հարցմանը մասնակցած տղամարդկանց 25 տոկոսը խոստովանել է, որ սիրահարվում է վայրկենապես, իսկ 29 տոկոսն «ավելի կայուն է»' սիրահարվում է առաջին ժամադրությունից հետո:

Կանայք, հակառակը, ավելի զուսպ են սիրային հարցերում: Ըստ հարցման արդյունքների' կանանց միայն 20 տոկոսն է ասել, թե ընդունակ է սիրահարվել առաջին հայացքից: Եվ միայն յուրաքանչյուր երրորդն է տարվում տղամարդով' առաջին ժամադրությանը:

Փորձագետների պարզաբանմամբ' սիրային զգացմունքներն ակտիվացնում են տղամարդու և կնոջ ուղեղի տարբեր հատվածներ: Տղամարդիկ սիրում են աչքերով, վիզուալ առումով ավելի մոտիվացված են, ուստի ավելի արագ են սիրահարվում: Իսկ կանայք հակված են ավելի երկար ուսումնասիրել և գնահատել տղամարդու ներքին աշխարհը: