Դանիական նորաբաց Rub og Stub ռեստորանն արտառոց ծառայություն է առաջարկում. այցելուներն այստեղ սնվում են սուպերմարկետների դեն նետած մթերքներից պատրաստված սննդով։

Ինչպես նշում է Oddity Central-ը, այսպիսով՝ ռեստորանի տնօրինությունը ցանկանում է կրճատել դեն նետվող սննդի չափը, իսկ ստացված գումարի մի մասն էլ ուղղել բարեգործությանը։

«Ամբողջ աշխարհում, հատկապես Դանիայում, չափից ավելի շատ սնունդ է դեն նետվում։ Դա լուրջ խնդիր է, որի դեմ հարկավոր է բոլոր հնարավոր միջոցներով պայքարել»,-ասել է ռեստորանի համահիմնադիր Սոֆի Սեյլզը։

Կինը պատմել է, որ Rub og Stub-ում առաջարկվող ճաշացանկն իր բազմազանությամբ չի տարբերվում սովորական ռեստորանների առաջարկած սննդից։