Մարդու կյանքը լի է առասպելներով: Ճիշտ է' բոլորս չենք կուրորեն հավատում դրանց, բայց կան որոշ առասպելներ, որոնք այնքան ամուր են նստած մեր գիտակցության մեջ, որ մենք ակամայից սկսում ենք հավատալ դրանց:

Ցավոք, առասպելներից օգուտ չկա: Ավելին' դրանք միայն վնաս են բերում: Եկեք խոսենք կանանց շրջանում տղամարդկանց մասին ամենատարածված առասպելների մասին և տեսնենք, թե արդյոք դրանք համապատասխանում են իրականությանը, թե ոչ:

Առասպել այն մասին, որ տղամարդիկ մանիկյուր և պեդիկյուր են սիրում

Տղամարդկանց մեծ մասը սարսափի են ենթարկվում եղունգների անբնական երկարությունից: Ախր դա սեքսուալ էլ չի, չէ՞ որ դրանցով կարող եք վնասել մարդկանց: Իսկ եթե ավելի անկեղծ' տղամարդիկ նախընտրում են առավելագույնս բնական եղունգներ: Մի անգամ ծանոթներիցս մեկն ասաց ինձ. «Իսկ ինչո՞ւ չեք ներկում արմունկները. այդպես գոնե ավելի ծիծաղելի կլիներ»:

Առասպել կանացի կրծքերի մագնիսական ուժի մասին

Իհարկե, դրանք շատ են ձգում, ոչինչ անել հնարավոր չէ, բայց չի կարելի մոռանալ, որ կանացի գեղեցկությունը ներդաշնակության մեջ է: Կարևորն ամեն ինչ հաջող համադրելն է:

Առասպել ցմահ ազատության ձգտման մասին

Տղամարդկանց մեծ մասի մոտ գալիս է պահ, երբ նրանք ցանկանում են ընտանիք կազմել: Այո, անկեղծ եմ ասում, դա այդպես է: Նրանք ցանկանում են գտնել իրենց երկրորդ կեսին, երեխաներ ունենալ, լեռներում տուն կառուցել ու հանգիստ կյանք վարել: Ոմանց այդ միտքն այցելում է երիտասարդ տարիքում, մյուսներին էլ' ավելի հասուն:

Առասպել այն մասին, որ բոլոր տղամարդիկ երազում են քնել իրենց ընկերուհու կամ կնոջ լավագույն ընկերուհու հետ

Ոչ բոլորը, թեև շատ բան կախված է ընկերուհուց: Եթե վերջինս առիթ չտա ու չկոտրատվի տղամարդու առջև, ապա նրա մտքով երբեք ոչ մի պիղծ միտք չի էլ անցնի:

Առասպել այն մասին, որ տղամարդու սիրտ տանող ճանապարհն անցնում է նրա ստամոքսի միջով

Ինչ խոսք' տղամարդիկ այդքան էլ պարզունակ էակներ չեն: Անհրաժեշտ արդյունքին հասնելու համար անհրաժեշտ է միանգամից երեք' սննդային, էրոտիկ և հոգեբանական տիպի ստիմուլյացիա: Տղամարդը պետք է լինի կուշտ, բավարարված և ինքնագոհ: Ու հենց ճիշտ նույն հաջորդականությամբ:

Առասպել այն մասին, որ ջենթլմենները նախընտրում են շիկահերներին

Իհարկե կան մանյակներ, որ կենտրոնացած են մազերի գույնի վրա, սակայն ընդհանուր առմամբ դա չէ կարևորը: Կարևորը գլխածածկի գույնը չէ, այլ այն, թե ինչ կա ներսում:

Առասպել այն մասին, թե բոլոր տղամարդիկ սրիկա են

Այս դեպքում ես միշտ ասում եմ' լավ աղջիկ լինեիր' բոլոր տղամարդկանց փորձած չէիր լինի :)

 

Հեղինակ՝ Mari Love