«Elizabeth Arden» բրենդի աջակցությամբ անցկացված հարցումն օգնեց որոշելու, թե գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ինչն են պատրաստ զոհաբերել ժամանակը հետ վերադարձնելու , նախկին երիտասարդությունն ու գեղեցկությունը վերականգնելու համար: Հարցման արդյունքների համաձայն, կանանց 76%-ը պատրաստ է ծայրահեղ գործողությունների դիմել դեմքին ու մարմին երբեմնի տեսքը վերադարձնելու համար:21%-ը հայտնել է, որ պատրաստ է նույնիսկ մեկ տարի հրաժարվել սեքսուալ հաճույքներից: Եվս 19%-ը խոստովանել է,որ հանուն երիտասարդացման պատրաստ է նույնիսկ մեկ տարի բջջայինից հրաժարվել: 17%-ը համաձայն է աշխատել առանց հանգստյան օրերի: 45%-ի համար օրգանիզմի գեղեցիկ ու բնական ծերացումն ավելի կարևոր համարվում, քան դրամական միջոցների կուտակումն ու անհոգ ծերությունը: