Հաճախ դավաճանությունը հանգեցնում է հարաբերությունների խզմանը: Բայց լինում է նաև այնպես, որ հարաբերությունները շատ արժեքավոր են երկու զուգընկերների համար էլ, և բաժանումը չի թվում ամենալավ տարբերակը: Այդ ժամանակ, նրա առջև, ում դավաճանել են, կանգնում է մի հարց' ինչպես ներել սիրելի մարդուն:

Ներումը աշխատանք է

Ներումն ընդհանրապես շատ բարդ ֆենոմեն է' մարդուց պահանջող մեծածավալ ներքին աշխատանք: Բոլորը գիտեն, որ դժվար է լինում ներել անգամ փոքրիկ վիրավորանքը: Այն կարող է հիշվել տարիներով, և զգացումները մնան նույնքան սուր: Չնայած, գիտակցական մակարդակում վիրավորողը, կարծես, վաղուց արդեն ներված է, տարաձայնությունները հարթված են, հարաբերություններում խաղաղություն է տիրում:
Իսկ ի՞նչ ասել դավաճանության մասին, որը հաճախ ընկալվում է որպես դավադրություն մի մարդու կողմից, որին վստահում էիր, որին սիրում էիր, որին հավատարիմ էիր… Դա շատ ծանր և ցավոտ է: Իսկ գլխավորը' երբեք երաշխիքներ չկան, որ նման բան այլևս չի կրկնվի:
Եվ, այնուամենայնիվ, եթե կա ցանկություն պահպանել արժեքավոր հարաբերությունները, ստիպված ես լուրջ մտածել այն հարցի շուրջ, թե ինչպես մոռանաս ամեն ինչ և ներես դավաճանությունը: Ընդունված է կարծել, որ ներել նշանակում է հասկանալ: Եվ իրոք, դեպի ներում տանող առաջին քայլը հանդիսանում է հասկանալը' ինչո՞ւ և ինչո՞ւ համար է զուգընկերն/ուհին այդպես վարվել:

Ինչո՞ւ են մարդիկ դավաճանում

Դավաճանության համար կարող են լինել բազմաթիվ պատճառներ: Լինում են դավաճանություններ իմպուլսիվ, երբ թուլանում է վերահսկողությունը, համապատասխան ձևով դասավորվում են հանգամանքները, երբ անհարթությունները առկա հարաբերություններում ստիպում են փնտրել մխիթարություն և հանգստություն կողքից:
Լինում են դավաճանություն-կոչեր, երբ մարդը դավաճանում է զուտ նրա համար, որ գրավի սիրելի մարդու ուշադրությունը: Դավաճանում են նաև վրեժխնդրության զգացողությունից, ինքնահաստատման ցանկությունից, անարդարացիորեն լքված լինելու վախից, ինչպես նաև' հետաքրքրասիրությունից…
Մի խոսքով' պատճառներն ու դրդապատճառները բազմաթիվ են:

 

Շարունակությունը՝ այստեղ: