Նրանց համար, ովքեր պատրաստվում են աշնանը կամ ձմռանը Գերմանիա մեկնել, սակայն վախենում են քամիներից, կառուցվել է «արևադարձային դրախտ»՝ հսկայական Tropical Islands զվարճանքի կենտրոնում, գրում է style.rbc.ru-ն։

Tropical Islands-ը գտնվում է Հալբեում (Բրանդենբուրգի շրջան)՝ Գերմանիայի հյուսիս-արևմուտքում։ Դիրիժաբլների նախկին կայանատեղին 2004-ին վերածվել է աշխարհում ամենամեծ արհեստական փակ «արևադարձային անտառի»՝ լողափերով, բազմաթիվ արևադարձային բույսերով, լողավազաններով, բարերով և ռեստորաններով։

Tropical Islands-ը բաց է օրը 24 ժամ, պատրաստ է ընդունել օրական մոտ 6.000 մարդու։ Այստեղ ստեղծվել է իրական անտառ՝ մոտ 600 տեսակի ավելի քան 50.000 բույսերով։ Գիշերը հյուրերին առաջարկվում է անցկացնել անտառում՝ Թաիլանդի, Բորնեոյի, Սամոայի և Բալիի ոճով կառուցված շինություններում։ Այգու մյուս հատվածներում կան ջրային սղարաններ, մինի գոլֆ և զվարճալի ծրագրեր։

Վճարելով 300 դոլար՝ կարելի է ստանալ մեկ օր «արևադարձային դրախտում»՝ «ամեն ինչ ընդգրկված է» համակարգով՝ սնունդ, լողավազան, երեկոյան շոուի մուտքի տոմս...