Եթե տառապում եք անքնությունից, մինչ դեղերին անցնելը փորձեք ավելի օգտակար միջոցներ, քանզի անքնության պատճառներից մեկը կարող է լինել այն, որ Դուք սպիտակուցով հարուստ մթերքներ քիչ եք ուտում: Կան մթերքներ, որոնք խթանում են մելոտոնինի' քնի հորմոնի արտադրությունը: Այդ մթերքների թվին են դասվում ձուն, կաթը, բալը, երիցուկի թեյը, բանանը, նուշը և այլն:

Լավ քնելու համար ընթրիքին կերեք 30 գրամ նուշ կամ մի գդալ նշի յուղ: Այն պարունակում է մագնեզիում, որը թուլացնում մկանները և անքնության մասին կարելի է մոռանալ:

Բանանը Ձեզ հիանալի քուն կպարգևի: Այնպես որ, քնելուց առաջ մի մոռացեք մեկ բանան ուտել:

Բալը մելոտոնինի հիանալի աղբյուր է: Այն կարգավորում է մեր ներքին «ժամացույցը» և հանգիստ քունն ապահովված է:

Հատկապես երեխաների համար շատ օգտակար է մեղրով տաք կաթը:

Որպես սպիտակուցով հարուստ մթերք կարելի է ուտել խաշած ձու: Օգտակար է նաև պանիրը, կաթնաշոռը, ընկույզը:

Եթե քնելուց առաջ ուտելու ցանկություն չունեք, այդ դեպքում խմեք երիցուկի թեյ, որը նույնպես նյարդերը հանգստացնող ազդեցություն ունի: