Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը վերջերս է ներկայացրել իր թարմացված օպերացիոն համակարգը՝ Android 4.3-ը, սակայն պարզվում է, որ այն կարողանում է հետևել օգտատիրոջն ու իմանալ նրա գտնվելու վայրն անգամ այն դեպքում, երբ Wi-Fi-ն անջատված է։

Ինչպես նշում է Daily Mail-ը, օպերացիոն համակարգը, գտնելով այլ Wi-Fi ցանցեր, հեշտությամբ հայտնաբերում է օգտատիրոջը և կարող է որպես արդյունավետ այլընտրանք ծառայել GPS համակարգին։

Տեխնոլոգիական հսկան դեռևս որևէ կերպ չի արձագանքել այս տեղեկությունը։

Հիշեցնենք, որ թարմացված օպերացիոն համակարգը ներկայացվել է հուլիս ամսին՝ նոր Nexus 7 պլանշետի շնորհանդեսի ժամանակ։