Այս պատմությունը կարող է որևէ սարսափ ֆիլմից հատված հիշեցնել. գերմանացի մի տղա իր տատիկի տան տանիքում՝ փայտյա հին արկղում, պատահաբար իսկական եգիպտական մումիա է հայտնաբերել, հայտնում է The Telegarph-ը։

10 տարեկան Ալքեսանդրը հայտնաբերել է ուշագրավ նմուշը, երբ ուսումնասիրելիս է եղել տան տանիքը։ Երեխայի հայրը վերհիշել է, որ տարիներ առաջ իր հայրն ուղևորվել է Հյուսիսային Աֆրիկա ու այնտեղից առեղծվածային արկղով վերադարձել։ Սակայն նա երբեք չի բացել այն ուրիշների մոտ ու ոչ մեկի չի ասել, թե ինչ կա դրանում։

Այժմ մումիան գտնվում է Բեռլինում, որտեղ փորձագետները պետք է ռենտգենային ճառագայթների միջոցով այն ուսումնասիրեն՝ պարզելու համար դրա ծագումը։