iPhone սմարթֆոնների նոր մոդելում, որը Apple-ը կներկայացնի աշնանը, տեղադրված կլինի մատնահետքերի սկաներ: Բութ մատի հպման ժամանակ արձագանքող ցուցիչը ներկառուցված կլինի Home ստեղնի ներքո, տեղեկացնում է hitech.vesti.ru-ն:

Մատնահետքերը կարդացող սենսորի մասին հայտնել էին դեռևս անցյալ տարվա ամռանը, երբ հայտնի դարձավ Apple-ի կողմից AuthenTec ընկերության ձեռք բերման մասին: Այն ժամանակ փորձագետները բացատրում էին 356 մլն արժողությամբ գործարքի կնքումն այն հանգամանքով, որ ընկերությունը ցանկանում էր տիրապետել մի տեխնոլոգիայի, որը թույլ կտար ճանաչել օգտատիրոջը, երբ վերջինս մատով հպվում է սարքին:

Ինչպես հաղորդվում է՝ նոր համակարգը հասանելի կլինի աշնանը: Այն հնարավոր կլինի տեղադրել iPhone-ի 4, 4S և 5 տարբերակներում և iPad-ի բոլոր մոդելներում, բացի առաջինից, ինչպես նաև iPod touch 5-րդ սերնդի նվագարկիչներում: