Ուսման նպատակով այժմ Իսպանիայում բնակվող երգչուհի Աստղիկ Սաֆարյանը վայելում է իսպանական թեժ ամառը՝ համացանցային իր էջերում տեղադրելով լուսանկարներ՝ Իսպանիայի լողափից: Երգչուհին այս ընթացքում հասցրել է լինել նաև Անդորայում, ձիավարությամբ զբաղվել, թենիս խաղացել:

Սակայն Իսպանիայի տապն ու թեժ արևը, արևային լոգանքներն ու նախանձելի արևայրուքը չեն ստիպել Աստղիկին ամբողջությամբ տրվել հանգստին ու մոռանալ աշխատանքի մասին: Երգչուհին շուտով նոր երգ կունենա, որի մասին կրկին առաջինը գրառում է արել սոցցանցային իր էջում:

Երգչուհու նոր տեսահոլովակին մենք կանդրադառնանք այն պատրաստ լինելուն պես, իսկ մինչ այդ վայելիր իսպանական ամառը երգչուհու լուսանկարների միջոցով: