Աշխարհի ամենահին կինոթատրոնը, որը գտնվում է Լյումիեր եղբայրների հայրենիքում՝ ֆրանսիական Լա Սիոտա քաղաքում, դարձել է շինարարական փորձարկման «թիրախ»։

Ինչպես նշում է Euromag-ը, վերանորոգումից հետո այն կապացուցի, որ 1 դարից ավելի կանգնած շինությունը միանգամայն կարող է լինել ապագայի կինոդահլիճ։

Eden Théâtre անվանումը կրող կինոդահլիճը բացվել է հեռավոր 1889-ին։ Դահլիճի վերանորոգումն ու արդիականացումը կարժենա 5 մլն եվրո։

Կառույցի երբեմնի մռայլ դահլիճներն արդեն թվայնացվել են, ինչը բավական բարդ գործընթաց է եղել։ Աշխարհի ամենահին կինոդահլիճն արդիականացնելու համար մասնագետները ստիպված կլինեն տեխնոլոգիական հեղափոխություն իրականացնել։