168.am - «Շամպայն» անվանումը ծագել է Ֆրանսիայի Շամպայնի շրջանից, որտեղ արտադրվում էր գինի: Իսկ շամպայնը գազավորված գինի է: Մարդիկ հիմնականում շամպայն են ըմպում ինչ-որ առիթ նշելիս: Աշխարհում կան թանկարժեք շամպայնի մի շարք տեսակներ: Օրինակ՝ «Քրիստիան Բրուտ» 1990- «Methuselah» շամպայնի 6 լիտրանոց շիշը Սոթբիի աճուրդում վաճառվել է 17.625 դոլարով: Իսկ «Դոմ Պերիգնոն» - White Gold Jeroboam շամպայնի վաճառքի արժեքը կազմել է 40,000 դոլար: 2005-ի ընթացքում սահմանափակ քանակությամբ արտադրված «Դոմ Պերիգնոնը» համարվում է աշխարհի ամենաթանկ շամպայնը: Շամպայնը վաճառվել է 3 լիտրանոց շշերով: Գնի բարձր լինելը պայմանավորված է ոսկյա շշով, ինչից էլ բխում է շամպայնի անվանումը: