Ամուսնությունը կարեւոր իրադարձություն է ցանկացած կնոջ կյանքում, ուստի այն մատանին, որը նա ընտրում է, պետք է համապատասխան լինի այդ իրադարձության նշանակությանը: Ամուսնական մատանին ոչ միայն հավերժ սիրո խորհրդանիշ է, այլեւ հանդես է գալիս որպես ամբողջ կյանքի պարտավորության մի հիանալի նշան:

Սակայն, որոշակի կանոնների անտեղյակ լինելու պարագայում ամուսնական մատանին ընտրելը կարող է մի իսկական գլխացավանք լինել: Առաջարկում ենք ձեզ կանոններ, համաձայն որոնց դուք կարող եք ձեզ համար ճիշտ ամուսնական մատանի ընտրել:

Եթե շրջեք խանութներում, ապա կտեսնեք, որ ադամանդյա ամուսնական մատանիների բազում տարբերակներ կան, սակայն մատանու ընտրությունը կախված է մի շարք գործոններից, որոնցից են ձեր դրամապանակի պարունակությունը, ճաշակը եւ այլն: Ահա մի քանի հիմնական տարբերակներ:

Միակնանի մատանի: Միակնանի մատանին ամուսնական դասական մատանի է, որը մշտապես եղել է հանրահայտ ընտրություն:
Ադամանդե մատանի: Այս պարագայում կողային քարերը տարբեր ագուցարաններով են հարմարեցված մատանուն: Սա ոչ միայն պահպանում է ադամանդը, այլեւ ծայրն ավելի հարթ է դարձնում: Նման մատանիները հիանալի ընտրություն կլինեն ակտիվ կանանց համար, ովքեր սիրում են նրբագեղ տեսք ունենալ:

Երեք ակնանի ադամանդե մատանի: Այս մատանիները կազմված են երեք ադամանդներից, որոնք բնութագրում են անցյալը, ներկան եւ ապագան' որպես հավերժ սիրո խորհրդանիշ: Այս մատանիների կենտրոնական մասում դրված է մեծ ադամանդ, իսկ մյուս երկու փոքրերը կողքերից են:

Ձեր ճաշակին համապատասխան մատանի ընտրելն այնքան էլ դժվարին գործ չէ, պարզապես պետք է ուշադրություն դարձնել երկու հանգամանքի' ձեւին եւ որակին: Հարսնացուների մեծ մասը նախապատվությունը տալիս է կլոր մատանիներին, սակայն պետք է օրիգինալ լինել' ընտրելով օվալաձեւ, տանձի տեսք ունեցող քարով կամ քառակուսի կտրվածքով մատանի: Երբ խոսքը վերաբերում է որակին' առաջնային պետք է ուշադրություն դարձնել կտրվածքին, գույնին, կարատին եւ մաքրությանը:

Եթե հարսնացուները հետեւեն վերոնշյալ կանոններին, ապա հարսանեկան մատանի ընտրելն այլեւս դժվարություն չի լինի:

Հեղինակ՝ Հասմիկ Հարությունյան