Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում հայտնվել է յուրահատուկ մի «տուն», որի պատերով հնարավոր է «քայլել»՝ դեմ գնալով ձգողության ուժի օրենքներին։

Ինչպես նշում է Tert.am-ը` հղում տալով Euromag-ին, «եռահարկ տունն» արգենտինացի նկարիչ Լեանդրո Էրլիխայի յուրահատուկ մտահղացումն է, իսկ քիվերից (карниз) կախված մարդիկ էլ իրականում թավալվում են հայելիների տակ։

Բանն այն է, որ արգենտինացին կառուցել է միայն ֆասադի հսկայական մակետ, որն իրականում գետնին «փռված» է։ Տեսողական արտասովոր խաբկանքը ստեղծվում է շնորհիվ հայելիների յուրահատուկ համակարգի։ Հենց դրանց արտացոլանքն է տպավորություն ստեղծում, թե իբր Երկրի ձգողության ուժն այլևս չի գործում։ Այս զվարճանքին մասնակցել կարող է Լոնդոնի յուրաքանչյուր բնակիչ և հյուր։