Մեկ ամիս առաջ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի է ունեցել THE VOICE 2013 երաժշտական մրցույթը: Այս մրցույթի շրջանակներում մեր հայրենակից 14-ամյա Էլեոնորա Վարդանյանի անզուգական ձայնը ապշեցրել է ոչ միայն ավստրիացի ժյուրիին, այլև՝ ողջ Ավստիային:

14-ամյա գեղեցկուհին հաղթանակեց իր երգերի ճիշտ ընտրությամբ և հիանալի կատարմամբ. այս մասին վկայում են ժյուրիի բարձր գնահատականները:
Էլեոնորա Վարդանյանը մրցույթում հաղթելով՝ շահել է 25,000 եվրո, որի շրջանակներում էլ հնարավորություն կստանա նկարահանել տեսահոլովակներ և ձայնագրել ալբոմ, սակայն այս ամենը երկարատև աշխատանք է պահանջում , քանի որ երգչուհին դեռ դպրոցական է : Նա ապագայում նաև կկարողանա մասնակցել ավստրիական Եվրատեսիլին:
2011 թվականին փոքրիկ երգչուհին հաղթել է նաև PRIMA LA MUSIKA եվրոպական մրցույթում, որտեղ աղջնակը հանդես է եկել Ալլա Լևոնյանի «Հայաստան» երգով:

«Ի դեպ պետք է հպարտությամբ նշեմ, որ Էլեոնորան ավստրիական THE VOICE-ում ամենափոքր մասնակիցն էր»,-ասաց Էլոնորայի ուսուցիչ Արմեն Աբիսողոմյանը:

esyes.am-ը ևս շնորհավորում է Էլեոնորային և նորանոր հաջողություններ մաղթում: