Անգլիայի արևելյան Լինկոլնշայր շրջանում բնակվող ջրմուղագործը, ով երեք անգամ ռեկորդներ է սահմանել Գինեսի ռեկորդների գրքում, զարմացրել իր հերթական հայտնագործությամբ: Նա ռեակտիվ շարժիչ է տեղադրել սովորական հեծանիվի վրա, ինչի շնորհիվ այն կարողանում է 50 մղոն/ժամ արագություն զարգացնել, ներկայացնում է Tert.am-ը` հղում տալով web.orange.co.uk-ին:

32-ամյա Քոլին Ֆյորզն իր նոր գյուտի մասին տեսանյութը տեղադրել է YouTube տեսահոսթինգում, որտեղ այն 200 000 դիտում է հավաքել: Ջրմուղագործն իր վերաձևավորած հեծանիվն անվանել է դրա տիրուհու անունով՝ Նորա:

Ռեակտիվ շարժիչը հեծանիվին ամրացնելու համար վերջինս մեկ մետրով երկարացրել է հեծանիվի հետնամասը, որպեսզի շարժիչի կրակը չհասնի վարորդին: Իր նոր ստեղծագործության վրա անգլիացին աշխատել է 4 ամիս, ինչից հետո էլ փորձարկել է այն:

Քոլին Ֆյորզը ստեղծել է նաև աշխարհի ամենաարագ ընթացող սկուտերը, ամենարագընթաց օրորօցը և ամենաերկար մոտոցիկլը: