Նուռը, կանաչ թեյը, կուրկուման և բրոկկոլին պարունակում են նյութեր, որոնք կարող են պայքարել շագանակագեղձի քաղցկեղի դեմ, ինչպես նաև կանխել այդ հիվանդության զարգացումը:

Կես տարի տևած փորձերին մասնակցել է շագանակագեղձի քաղցկեղով 203 հիվանդ: Նրանց կեսը ստանում էին բրիտանացի գիտնականների մշակած Pomi-T դեղամիջոցը (նռան, կանաչ թեյի, կուրկումայի և բրոկկոլիի հյութամզվածքով պատիճներ), իսկ մյուսները' պլացեբո:

Առաջին խմբի մոտ սպեցիֆիկ հակագենի' քաղցկեղային մարկերի մակարդակը միջինում 63 % ցածր էր, քան երկրորդ խմբի հիվանդների մոտ: Ընդ որում' լուրջ կողմնակի երևույթներ չէին առաջացել:

Նուռը, կանաչ թեյը, կուրկուման և բրոկկոլին օժտված են բուսական ծագման օրգանական միացությունների' պոլիֆենոլների բարձր պարունակությամբ, որոնք հզոր բնական հակաօքսիդանտներ են: Այդ մթերքների հակաքաղցկեղային ազդեցությունը, որն ավելի վաղ հայտնաբերվել էր լաբորատոր հետազոտությունների ժամանակ, առաջին անգամ գիտականորեն հիմնավորվեց կլինիկական հետազոտությունների ժամանակ:

Ինչպես նշեց գիտնականների խմբի ղեկավար, Pomi-T-ն մշակող պրոֆեսոր Ռոբերտ Թոմասը (Robert Thomas), ստացված արդյունքները վկայում են այն մասին, որ նռան, կանաչ թեյի, կուրկումայի և բրոկկոլիի պարբերաբար օգտագործումը սննդի մեջ կարող է օգնել ոչ միայն պայքարել շագանակագեղձի քաղցկեղի դեմ, այլ կանխել այդ հիվանդության զարգացումը, և այդ պատճառով պետք է ընդգրկվեն յուրաքանչյուր տղամարդու սննդակարգի մեջ: