Տարիքով մարդիկ իրենց սննդակարգի մեջ անպայման պետք է ներառեն բուսայուղեր: Այս տեսանկյունից չիպսերը, ձուկը և կարտոֆիլը օգտակար են, քանի որ դրանք հաճախ պատրաստվում են բուսայուղով: Գիտնականները խորհուրդ են տալիս սիրտը պաշտպանելու համար օրական օգտագործել մինչև 4 ճաշի գդալ բուսայուղ: Այս մոտեցման օգտակարությունը ցույց են տվել 15 կլինիկական փորձերը, որոնք անցկացվել են 500 կամավորների մասնակցությամբ:

Որպես կանոն, բուսայուղ ասելով հասկանում են արևածաղկի, եգիպտացորենի կամ սոյայի յուղը: Միսուրիի համալսարանն ընդծում է, որ բուսայուղերում շատ են օմեգա-3 ճարպաթթուները' լինոլաթթուն: Այն նվազեցնում է սրտի համար վնասակար խոլեստերինի մակարդակը:

Ընդ որում, չեն բարձրանում բորբոքային ցուցիչները, չնայած որ ավելի վաղ խոսվում էր հենց այս մասին: Պրոֆեսոր Քևին Ֆրիչեն նշում է, որ այն եզրակացությունները հիմնված էին կենդանիների մասնակցությամբ իրականացրած փորձերի վրա:

Սակայն մարդիկ այլ կերպ են արձագանքում բուսայուղերին: Իսկ այժմ իրականացվել է մարդկու օրգանիզմի ռեակցիաների հետազոտություն: Պարզվել է, որ սրտի հիվանդությունների հանգեցնող բորբոքումները հիմնականում զարգանում են հենց կենդանական յուղերի օգտագործման ժամանակ: