Համացանցում հայտնվել են Մայքլ Ջեքսոնի ողբերգական մահվան օրվա լուսանկարներ: Լուսանկարները հայտնվել են այն բանից հետո, երբ Ջեքսոնի ընտանիքի անդամները դատի են տվել նրա համերգների կազմակերպչին: Փոփ արքայի ննջասենյակում կատարված լուսանկարներում երևում է ահռելի քանակությամբ դեղեր, թթվածնային բալոններ և բժշկական սարքավորումներ: Նկարներից մեկում երևում է անծանոթ երեխաների նկարներով մի պահարան:

Ամենաուշագրավը, սակայն, հայտնաբերված դեղորայքի քանակությունն է: Ընտանիքի անդամները դատի են տվել Ջեքսոնի փրոմոթերին' անփութության համար: