Օլիմպիական չեմպիոն Ալինա Կաբաևան խոստովանել է, որ հանդիպել է այն մարդուն, ում հետ պատրաստ է ամուսնանալ: Լրատվամիջոցներն այս մեկնաբանությունը տարածել են այն ժամանակ, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարել է իր ամուսնալուծության մասին: Այս զուգադիպությունը պատահականություն է թե ոչ, ցույց կտա ժամանակը:

Համաշխարհային ԶԼՄ-ներին հետաքրքրում է Ռուսաստանի նախագահի ամուսնալուծության իրական պատճառը և այս օրերի ամենաթեժ քննարկվող թեմաներից մեկն է: Ալինա Կաբաևայի և Վլադիմիր Պուտինի հարաբերությունները բամբասանքի աղբյուր են արդեն հինգ տարի: 2009 թ-ին The New York Post թերթը նյութ հրապարակեց այն մասին, որ սպորտսմենուհին որդի է ունեցել հենց Պուտինից, նրան անվանել են Դմիտրի' ի պատիվ այն ժամանակ նախագահող Դմիտրի Մեդվեդևի: Թերթում նույնիսկ տպագրվեց նաև այս լուսանկարը, որը ինչպես պարզվեց հետո, Կաբաևայի եղբորորդին էր:

Շարունալությունը՝ այստեղ: